|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Առավոտ» թերթը գրում է, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել։
Ըստ թերթի՝ վերջերս «Գազպրոմ Արմենիա»–ի Հրազդանի մարզային մասնաճյուղում վիճաբանություն է եղել մասնաճյուղի ղեկավար Գագիկ Փիլիպոսյանի և Դավիթ Քոչարյանի միջև։ Պատգամավորը մի քանի մեքենաներով «գրոհել» է Փիլիպոսյանի ղեկավարած գրասենյակը։
«Հրազդանում խոսակցություններ են շրջանառվում, որ Դավիթ Քոչարյանը ցանկանում է իր եղբորը տեղավորել Գազպրոմի մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ Վիճաբանության պատճառը, ըստ մեր աղբյուրի, հենց դա է եղել։ Ընդհանրապես, տեղացիներն ասում են, որ Դավիթ Քոչարյանը ոչ միայն այդ գրասենյակում է փորձում եղբորն աշխատանքի տեղավորել. տարբեր փորձեր են լինում՝ որևէ ազդեցիկ ու եկամտաբեր ենթակառուցվածքում եղբորը տեղավորելու»,– գրում է թերթը։