|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ մասնավորապես, բացվել են լողավազաններն ու մարզասրահները:
Վերոհիշյալ հաստատությունների աշխատանքները կվերսկսվեն գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ մի քանիսի: Լոմբարդիայում սպորտային հաստատությունները կբացվեն մայիսի 31-ին, Բազիլիկատում՝ հունիսի 3-ին:
Քանի որ սահմանվել են հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, հետևաբար այցելուները, գնալուց առաջ, պետք է նախապես գրանցվեն: Մարզումների համար կլինեն ժամային սահմանափակումներ, առավելագույնը սահմանվել է 1.5 ժամ: Խոշոր ֆիտնես-կենտրոններից մեկը, նախապես իրազեկելով իր այցելուներին, նշել էր՝ պահանջվում է, որ այցելունեը գան մարզական հագուստով: Պարապմունքներից հետո թույլատրվում է ցնցուղ ընդունել: