|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Եվրոպայի ամենախոշոր գործող հրաբուխը` Էտնան, որը գտնվում է Սիցիլիա կղզում, մոխրի` 4,5 մետր բարձրությամբ սյուն է արտանետել: Այդ մասին այսօր` մայիսի 22-ին, ըստ yerkir.am-ի, տեղեկացրել է իտալական АNSА գործակալությունը:
Սեյսմոլոգները ակտիվություն են գրանցել հրաբխի հարավարևելյան լանջի խառնարանում: Մոխրի արտանետումը տևել է 3 ժամ:
Գործող հրաբուխ Էտնան մասնագետների մշտական հսկողության տակ է: Վերջին անգամ այն ժայթքել էր 2019-ի փետրվարին, ինչի պատճառով փակել էին Կատանիա քաղաքի օդանավակայանը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին էլ էր Էտնան մոխիր արտանետել: Այդ ժամանակ հրաբխի հարավարևելյան խառնարանի մոտ ճեղքվածք էր առաջացել, ինչից հետո առաջացած երկրաշարժի հետևանքով էլ մոխրի սյուն էր բարձրացել: Իտալացի գիտնականները գրանցել էին ստորգետնյա 130 ցնցում, որոնցից ամենաուժեղները` 4 մագնիտուդով: