Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնի խոսք կա «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։ Այն իր մեջ դրական իմաստ ունի, այն է՝ հիշել պատերազմի հերոսներին և նրանց գործերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ապագայում, հայ ժողովուրդն այս նույն խոսքերը պետք է հիշի բացասական իմաստով։ Ոչ ոք, ովքեր 2020թ․ պարտությունից, Արցախն ուրանալուց հետո շարունակեցին այդ ամենի հեղինակ՝ դավաճանին աջակցել, քծնել, նրա հրամանները կատարել, չեն մոռացվելու։
Չեն մոռացվելու նաև նրանց բոլորի արարքները՝ բանսարկություններ, բռնություններ, դատավարություններ և այլ գործեր։ Բոլոր նրանց անունները գրվելու են հատուկ մատյանում, որը կոչվելու է «Անարգանքի սյուն»։ Բոլորը ստանալու են արժանի հատուցում, որից ամենամեղմը կլինի միայն «Անարգանքի սյուն» մատյանում նրանց անվան և դիմանկարի հրապարակումը։
Այն կհանդիսանա օրինակ ապագա սերունդների համար, թե ինչպիսին պետք է չլինի ոչ միայն հայը, այլև մարդ արարածը»: