Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքը հայտարարել է, որ ներում է մարդասպաններին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է RT-ն:
«Մենք` նահատակի մահով զոհված Ջամալ Խաշուկջիի զավակները, հայտարարում ենք, որ ներում ենք նրան, ով սպանել է մեր հորը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Սալահ Խաշուկջին` հավելելով, որ իրենց որոշումը հրապարակում են Ռամադանի սրբազան պահքի վերջին գիշերներից մեկը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը հինգ մարդու մեղավոր էր ճանաչել լրագրողի մահվան մեջ և դատապարտել մահապատժի: Եվս երեք մեղադրյալ 24 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Հետաքննությունը հաստատել էր, որ սպանությունը նախնական մտադրությամբ չի կատարվել:
Խաշուկջին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում 2018-ի հոկտեմբերի 2-ին: Ավելի ուշ սաուդյան իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը սպանվել է կոնֆլիկտի պատճառով: