|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Փաստ»-ը գրում է․ «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ:
Այն, որ իշխանությունները հաստատակամ են միանշանակ կյանքի կոչել անցումային արդարադատությունը, կարծես, հստակ է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, կա մի վերապահում: Ըստ մեր աղբյուրների պնդման, գոնե այս պահի դրությամբ նախատեսվում է այս «գործիքը» կիրառել 1998 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածի համար, այսինքն՝ չի ներառելու 1991-98 թթվականները՝ այդ ժամանակահատվածի հարցերն այդպես էլ չհանելով «ջրի երես»: Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա կստացվի, որ իշխանությունները շարունակում են գործել հատվածական սկզբունքով»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: