Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ մայիսի 15–ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Մասնավորապես, քննարկվել է հաջորդ շաբաթ համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված, որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը: Որոշվել է՝ պատշաճ նախապատրաստվելու նպատակով, մանկապարտեզների աշխատանքները վերսկսել մայիսի 20-ից։
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ: Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների: Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ։ Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: