|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Գերմանիայի տարածքում` քննարկելով Աֆղանստանի ներքաղաքական խնդիրների կարգավորումը. տեղեկացնում է The Washington Post-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն այս բանակցություններում առաջընթացի մասին կհայտարարի հուլիսին, երբ կքննարկվի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը:
Թալիբների առաջնորդ մոլլա Օմարի մերձավորներից մեկը եւ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչն առնվազն երեք անգամ հանդիպել են Գերմանիայում եւ Քաթարում: Այս տեղեկությունը ստանալով` թերթը Աֆղանստանի կառավարությունում իր աղբյուրից տեղեկացել է նաեւ, որ բանակցությունները կազմակերպվել են արաբական եւ եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն այս տեղեկությունը չի մեկնաբանել` ասելով միայն, որ «ԱՄՆ-ը Աֆղանստանում եւ տարածաշրջանում կապերի լայն ցանց ունի»: Մեկնաբանությունը չի տվել նաեւ գերմանական կողմը: