|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյեժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին: Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»: