|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ-ից ՀՀ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։
Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։
Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,-նշված է հայտարարությունում։