|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Red Wings» ընկերության հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին ( մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N94 տոմսարկղից:
Տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։