կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 18:47
Քաղաքական

Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան վավերացրած 79 պատգամավորները

Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան վավերացրած 79 պատգամավորները

Ստորև բերված լուսանկարով ներկայացնում ենք այն 79 պատգամավորների դիմապատկերները, ովքեր այսօր կողմ են քվերակել Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը։  

Ավելի վաղ ներկայացրել էինք Ազգային ժողովի այն պատգամավորների անունները, ովքեր այսօր կողմ են քվերակել Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը։ Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։

Ներկայացրել էինք նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 10-ի անունները, ովքեր չեն միացել քվեարկությանը։ 

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Լանզարոտի կոնվենցիան:  Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացել է 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ:  

Yerkir.am-ը վերլուծական բազմաթիվ հոդվածներով մանրամասնել է նշված կոնվենցիայում պարունակող վտանգները․

Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին

Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը

Մի ամբողջ սերունդ դարձնում են հոգեբանորեն խեղված՝ ստիպելով մտասևեռվել այդ թեմայի վրա. բժիշկը Լանսարոտեի կոնվենցիայի խութերի մասին

Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն