Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մայիս 9-ին բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր: Բացմանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչները, նախկին ու ներկա ջրառատցիները: Հուշահամալիրի ֆինանսավորումը կատարվել է գյուղի նախկին բնակիչ, ռուսաստաբնակ գործարար Ֆիրդուսի Սարոյանի ընտանիքի կողմից:
Հուշահամալիրի տարածքում՝ խաչքարից ու հավերժությունը խորհրդանշող քանդակից բացի նաև հուշատախտակներ են, որոնց վրա ամփոփված են ռազմաճակատ մեկնած բոլոր 219 ջրառատցիների անունները: Ռազմաճակատ մեկնած 97 ջրառատցի հետ չի վերադարձել պատերազմից: «Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած բոլոր ջրառատցիների անուններն ամփոփված են այստեղ: Որպեսզի ոչ մեկին բաց չթողնենք, տվյալները վերցրել ենք ազգային արխիվից: Պատերազմից 75 տարի անց սա հիշատակի ու խոնարհումի յուրօրինակ դրսևորում է»,- նշեց բարերարների ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:
Մինչ հուշահամալիրի բացումը, համայնքի հոգևոր հովիվը օրհնության կարգ կատարեց, որից հետո Մայիսյան Եռատոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ու Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը:
Չնայած հորդառատ անձրևին, հուշահամալիրի տարածքը մարդաշատ էր, շատերի համար սա հնարավորություն էր ծաղիկներով ու խոնարհումով հարգելու պատերազմում զոհված իրենց հարազատների հիշատակը: