կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 21:11
Քաղաքական

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է իրենց էջում Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին հոդվածի տեղադրումը և արագ հեռացումը

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է իրենց էջում Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին հոդվածի տեղադրումը և արագ հեռացումը

ՀԱՊԿ-ը պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրվել՝ բացատրելով, որ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին վերնագրով հոդվածի հղման տեղադրումը իրենց էջում տեխնիկական սխալ է եղել։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Սիմոնյանի գրառման հղման՝ ՀԱՊԿ քարտուղարության ֆեյսբուքյան էջում տեղադրումը տեղի է ունեցել տեխնիկական սխալի պատճառով, և այն օպերատիվ կերպով հեռացվել է: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ գրառման հեղինակի կարծիքը լիովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը, որը շարադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրված քարտուղարության համապատասխան մեկնաբանության մեջ»։

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն սպասել։