կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 11:13
Առանց Կատեգորիա

Հայ և թուրք ժողովուրդները, որ միասին սրճել են...Դավութօղլու

Հայ և թուրք ժողովուրդները, որ միասին սրճել են...Դավութօղլու

 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն haberturk-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստան կատարելիք այցի մասին` ասելով. «Արձանագրությունները գրված տեքստեր են: Հիմնականը` խոչընդոտները մտքից հեռացնելն է». հայտնում է apa.az-ը:

 

Դավութօղլուն ասել է, որ եռակողմ քաղաքականությունը պետք է այնպես վարել, որպեսզի կարգավորվեն թուրք-հայկական և հայ-ադրբեջանական հարաբերությունները:

 

«Մեր ադրբեջանցի եղբայրներին հայտնել եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի և նախագահի հետ հանդիպման ժամանակ  բազմիցս ասել եմ` առաջին ուղղությունը երկու հարևան երկրների` Թուրքիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունն է: Մենք ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները լավագույն մակարդակի վրա լինեն: Երկրորդ ուղղությունը` մյուս երկու հարևան պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների բարելավումն է` հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Երրորդ հարցը այն է, որ պետք է վերանան հոգեբանական խոչընդոտները, որոնք առկա են երկու ժողովրդների միջև: Հայ և թուրք ժողովուրդները, ովքեր միասին սրճել և խոսել են Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, «Բեշիկթաշի», «Ֆեներբահչեի» և «Գալաթասարայի» ակումբների երկրպագուներ են և ունեցել են քննարկումներ այդ մասին: Եթե այս եռակողմ քաղաքականությունը միաժամանակ իրագործվի, խաղաղության շատ հաջող  ծրագրի կվերածվի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

Նշենք, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան` մասնակցելու դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը: