կարևոր
5299 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 11:17
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը կատարել է խուլիգանություն. դիտարկում` օրվա միջադեպի վերաբերյալ

Ալեն Սիմոնյանը կատարել է խուլիգանություն. դիտարկում` օրվա միջադեպի վերաբերյալ

Իրավաբան Ալեքսանդր Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի և Կարեն Մկրտչյանի միջև Կասկադում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Քանի որ ինքս ականատես չեմ եղել միջադեպին, հիմնվում եմ մամուլում տարածված տեղեկությունների վրա համաձայն որոնց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին թքել է և ասացել «դավաճանը մայրդ է»։ Այս ամենը տեղի է ունեցել հանրային վայրում, ցերեկային ժամի և քաղաքացու ձեռքերը Սիմոնյանի թիկնապահների կողմից ոլորված լինելու պայմաններում։ Քրեական իրավունքի մասնագետ չլինելով, փորձեմ փոքրիկ վերլուծություն անել։

1. Ալեն Սիմոնյանը ցուցաբերել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։ Այն դրսևորվել է անձին ստորացնելով։ Անձի դեմքին թքելը այլ կերպ, քան ստորացում հնարավոր չէ անվանել։ Բացի այդ, անձը գտնվել է անօգնական վիճակում, քանզի Սիմոնյանի թիկնապահները վերջինիս ձեռքերը ոլորած են եղել։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանը կատարել է խուլիգանություն։

2. Սիմոնյանի թիկնապահները՝ անձի ձեռքերը ոլորելով նրա կամքին հակառակ դիտավորյալ ֆիզիկական ներգործություն են գործադրել վերջինիս հանդեպ։

3. Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում։

4. Ինչ վերաբերվում է քաղաքացու արարքին, ապա տվհալ պարագայում վերջինիս պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան, քանի որ նրա արտահայտած միտքը հանդիսանում է գնահատողական դատողություն (value judgement)։ Այս մասով ասածս հիմնավորվում է նաև մի ծարք ՄԻԵԴ նախադեպերով։ Բայց, եթե ամեն դեպքում Սիմոնյանին «դավաճան» անվանելու հիմքով պատասխանատվության ենթարկեն տվյալ քաղաքացուն, ապա առնվազն նույնը պիտի արվի Սիմոնյանի կողմից արված «դավաճանը մայրդ է» արտահայտության կապակցությամբ»։