|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ողջունելով ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ կազմակերպած առցանց ոգեկոչումը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեսանյութով ներկայացված հատուկ ուղերձով խստորեն դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից գործադրված Հայոց ցեղասպանությունը և մեկ անգամ ևս վերահաստատեց Կանադայի պետության հաստատակամ կեցվածքն այս ուղղությամբ:
Իր խոսքում վարչապետը շեշտեց մարդկության դեմ գործված այս ոճիրը հիշելու և հիշեցնելու կարևորությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանութեան 1,5 միլիոն նահատակների հիշատակը: Նա նաև շեշտեց, որ ավելի քան հարյուր տարի առաջ գործված այս ոճիրը պետք է հիշեցնի համայն մարդկությանը, որ անտարբեր ու լուռ չմնան ատելության, խտրության և վայրագ արարքների առջև:
Նա իր խոսքը եզրափակեց՝ նշելով, որ Կանադան երբեք չպիտի մոռանա և միշտ պիտի հիշի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հարկ է նշել, որ վարչապետ Թրյուդոյի այս տարվա ուղերձը ամենից դիպուկ և հանցագործն ու հանցագործության նպատակը հստակորեն նշող ուղերձն էր, որ եբևէ հնչել է Կանադայի վարչապետների կողմից:
Հիշեցնենք՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր հանդես էր եկել նաև հայտարարությամբ, որով ոգեկոչել և հարգել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Կանադայի վարչապետի տեսաուղերձը՝ ստորև.