| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ Այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մոտակա օրերին երեք չվերթ է կազմակերպվում, որի արդյունքում մենք կունենանք Հայաստան վերադարձած մոտ 700 քաղաքացի»,- ասաց Մնացականյանը։
Նախարարը թվարկեց տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած քաղաքացիների թվերը։
«Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի»,- ասաց նախարարը։