կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 11:04
Առանց Կատեգորիա

Դաշնակցությունը միշտ պաշտպանել է հայ ազգը միավորող արժեքները. Մուրադ Փափազյան

Դաշնակցությունը միշտ պաշտպանել է հայ ազգը միավորող արժեքները. Մուրադ Փափազյան

Դաշնակցությունը մեկ կուսակցություն է. չկա Սփյուռքի և Հայաստանի Դաշնակցություն. Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ քարոզարշավին մասնակցող ՀՅԴ-ին և մասնավորապես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին ուղղված քննադատությանը՝ այսպես արձագանքեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

«Դաշնակցությունը միշտ պաշտպանել և շարունակում է պաշտպանել արժեքները, որոնք միավորում են հայ ազգը: Համահայկական ընտանիք լինելով՝ Դաշնակցությունը հետապնդում է և՛ Սփյուռքի պայքարները, և՛ Հայաստանի մարտահրավերները: Եվ, վերջապես, գիտենք, որ բոլոր հարցերը կապված են միմյանց․ Հայ Դատի հետապնդման պայքարը, ցեղասպանության ճանաչումն ու և հայ ժողովրդի իրավունքները, Արցախյան հիմնահարցի լուծումը՝ ի նպաստ հայկական կողմի, Ջավախքի հայության իրավունքները, Սփյուռքի գոյատևումը՝ իբրև արտաքին ուժ Հայաստանի կողքին, Հայաստանի զարգացումը և սոցիալական անարդարության հարցերի լուծում, երկրում հավասարության հաստատման հարցերի լուծումը, աղքատության դեմ աշխատանքը կապված են միմյանց հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ թող բոլորը ուրախանան, որ այսօր աշխարհի բոլոր վայրերում Դաշնակցությունը կա:

Ըստ Մուրադ Փափազյանի՝ ՀՅԴ-ն միշտ եղել է անկախ Հայաստանի «անպաշտոն» և լրացուցիչ դիվանագիտական ուժը: «Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ Դաշնակցությունը թշնամի չէ: Ընդհակառակը, այդ ուժն է, որ եթե գոյություն չունենար, կարիք պիտի լիներ այն ստեղծելու»,- ասաց նա:

Քարոզարշավի մասին խոսելիս էլ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահն էլ նշեց, որ ընտրապայքարը ժողովրդավարության հաստատման շատ կարևոր միջոց պետք է լինի, նաև առողջ և կառուցողական քաղաքական վեճերի ժամանակն է. «Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Մարգարյանի միջև բանավեճը պետք է շարունակվի առողջ հիմքի վրա: Այն հանրային դեբատը, որ Հրանտ Մարգարյանն առաջարկեց Նիկոլ Փաշինյանին, պետք է անպայման տեղի ունենա: Այն ցույց կտա մեր հասունությունը: Ժողովրդի առջև ամենաբարձր մակարդակով կարելի է ներկայացնել զանազան տեսակետներ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան