Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Ջաջուռում ողբերգական դեպք էր տեղի ունեցել` կինն արտաքնոցում ծննդաբերել էր, իսկ երեխան ընկել էր հորը:
Yerkir.am-ի հետ զրույցում ծննդկանի ամուսինը` Սամվել Բաղդասարյանը, պատմեց, որ կինը հղիության 8-րդ ամսում էր, երբ դեպքը պատահել է:
«Կինս ասաց, որ իրեն լավ չի զգում ու զուգարան գնաց: Հետո եկավ, երեսին գույն չկար, շատ թույլ էր իրեն զգում ու ցավեր ուներ: Արագ շտապօգնություն կանչեցի ու նրան տեղափոխեցին Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոն: Մենք արդեն երեք երեխա ունենք. երեխայի ղադրը գիտենք, դիտմամբ նման քայլի չէինք գնա: Եթե չուզեինք ունենալ երեխային, ավելի շուտ բժշկի կգնայինք, ոչ թե կթողնեինք` 8 ամսական լիներ ու նոր միայն քայլերի դիմեինք»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց նաև, որ երեկ արդեն իսկ հարցաքննել են թե՛ իրեն, թե՛ կնոջը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ երեխան տոպրակի մեջ է եղել, Բաղդասարյանը պատասխանեց` այո, կա նման բան, բայց պատճառն իրեն հայտնի չէ: «Երեխան ոչ թե տոպրակի մեջ է եղել, այլ տոպրակով «փաթեթավորված»: Կնոջս հետ դեռ չեմ խոսել այդ թեմայով, հեռախոսով չեմ հարցնի: Երբ թողնեն տեսակցություն, արդեն կխոսենք ու կհասկանանք իրար»,- ասաց նա:
Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնից էլ տեղեկացրեցին, որ կինն իրեն լավ է զգում, բուժում է ստանում, վիճակը բավարար է, սակայն վիժման պատճառները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ դժբախտ դեպք է կատարվել, դիտավորություն պետք չէ փնտրել: «Այսպես ասեմ` այս ընտանիքին ճանաչողները բոլորն էլ գիտեն` ինչպես էին սպասում երեխայի ծնվելուն: Չեն հասցրել հիվանդանոց գնալ»,- ասել էր նա:
Քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար: