կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 21:41
Հասարակություն

Փիփերթով ճա՞շ ես հասցնելու Ալիևին ու Էրդողանին. Գևորգ Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փիփերթով ճա՞շ ես հասցնելու Ալիևին ու Էրդողանին. Գևորգ Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էրդողանը մամուլի խոսնակի միջոցով հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը իրենց օգնության խնդրանքով է դիմել՝ կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում: ՀՀ իշխանությունը ԱԳՆ մամուլի խոսնակի միջոցով ընդամենը հետևյալ պարզաբանումն է ներկայացնում, ըստ որի՝ թուրքիայի համապատասխան կառույցների հետ առնչվել են միայն ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման հարցերի թեմայով: Նկատենք՝ ավելին ասված չէ: Փաստացի՝ ինչ է ստացվում. այսօր մեր երկրի իշխանության ղեկին են հայտնվել այնպիսի արկածախնդիրներ, ովքեր չեն կարևորում, կամ որ ավելի վատ է, հրաժարվում են հայտարարել.

ա. ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և քանի դեռ թուքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ նախորդ դարի 15 թվականին օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության նկատմամբ, մենք չենք կարող այդ պետության հետ զարգացնել բարի-դրացիական հարաբերություններ և առավելևս՝ օգնություն ակնկալել:

բ. սատարելով ադրբեջանին, թուքիան ակնհայտորեն ցուցադրում է իր բացասական վերաբերմունքը ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, մշտապես պաշտպանում է ագրեսոր ադրբեջանի քաղաքականությունը Արցախի հարցում:

Ինչ է նշանակում այս հայտարարությունների բացակայությունը: Արդյո՞ք թուքիայի դեպքում էլ նույն սցենարը չեն փորձում զարգացնել, ինչը գործադրեցին ադրբեջանի դեպքում՝ խաղաղասիրություն, բանակցությունների աննախադեպ նոր կետ, ադրբեջանի համար ընդունելի լուծումներ, կիրթ ալիև և այլն: Այս ամենի միջոցով և արդյունքում, մսխեցին մեր կապիտալը Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում:

Մյուս կողմից էլ, թուրք-ազերու նկատմամբ առանձնակի մարդասիրությամբ աչքի ընկնող իշխանությունը, մի քանի ներքին ճակատներ է բացել երկրի ներսում, որտեղ պայքարում է հայ հերոսների դեմ: Հետապնդվում է ռազմական ճանապարհ անցած, հաղթանակ տարած պրոֆեսիոնալ սպայակազմը, գեներալիտետը, մեր հաղթանակներում կարևորոգույն դերակատարում ունեցած երկու առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ով բանտարկված է, և Սերժ Սարգսյանը, ով հրավիրված է պարզաբանումների՝ ապրիլյան մեր փառապանծ հաղթանակը կասկածի տակ դնող «անդոնյան հանձնաժողով»:

Այս ամենին զուգահեռ, այլ գործընթացներ էլ են կյանքի կոչվում: Մի այլ ճակատով՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, օր օրի պասիվացնում են մեր դիրքերը այս կառույցում: Պասիվացնում են նաև մեր ռազմավարական գործընկերային-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Մի ուրիշ ուղղությամբ էլ, Արցախում զարգացնում են գլոբալիստական, սորոսական տարրերին: Իսկ սա նշանակում է հարված թիկունքից՝ ապակայունացման օջախների ստեղծմամբ, մի տարածքում, որտեղ ագրեսիվ հակառակորդը ամեն ժամ, ամեն րոպե, այս կամ այն չափով դիմում է ռազմական ագրեսիայի և սադրանքների:

Վերոնշյալ այս ապազգային երևույթների հեղինակը այս իշխանությունն է: Սրանք խնդիներ են, որոնք ոչ միայն մեր ազգային շահից չեն բխում, այլև ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին և վտանգում են մեր երկրի խաղաղությունը:

Բնականաբար մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պետականության համար, իսկ եթե ադրբեջանը համարձակվի դիմել ագրեսիայի և թուրքիան էլ մյուս կողմից ցուցադրի իր ռազմական նկրտումները, մենք կրկին անգամ տե´ր ենք լինելու մեր հող ու ջրին, կրկին անգամ հաղթելու´ ենք:

Վերոնշյալ խոսքս ուղղված է խորհող, գիտակից և ազգային տեսակին:

Հիմա՝ վարչապետի աթոռին հայտնվածին.

Նիկո´լ, դասալիք թիմդ ի՞նչ է անելու, բա դո՞ւ ինչ ես անելու, մեկին թևիդ տակ խբած փիփերթով ճա՞շ ես հասցնելու Ալիևին ու Էրդողանին: Ասածս էնա, դու ավելի լավա ճաշդ դիր գազին, տաքացրա, մանրից ճամփա ընգի, որ հետո վռազելուց չթափես վրեդ՝ ոտ ու ձեռ վառես, հիվանդանոցներում տեղ չկա…»: