|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում հակառակորդի կրակոցներից տուժած 4 քաղաքացի:
Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ դեռ ապրիլի 2-ին հիվանդանոց են տեղափոխվել 55-ամյա Ծովինար Աղաջանյանը և 43-ամյա Գարեգին Աղաջանյանը: «Քույր ու եղբայր են, հակառակորդի նռնականետի հարվածից են վիրավորվել: Ծովինարի մոտ առկա է աջ բազկի վնասվածք, բազկոսկրի կոտրվածք` հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, իսկ Գարեգինի մոտ` որովայնի և բարակ աղու վնասվածքներ: Գարեգինը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Ծովինարին նույնպես այսօր տեղափոխեցին վիրաբուժական բաժանմունք` երեկ վերքը վիրակապելուց հետո»,- ասացին նախարարության մամուլի ծառայությունից:
Ի դեպ, Աղաջանյանների առողջական վիճակը, ըստ բժիշկների, կայուն ծանր է: