կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-05 13:02
Հասարակություն

Արցախում վիրավորված զինվորականի վիճակը կայուն ծանր է

Արցախում վիրավորված զինվորականի վիճակը կայուն ծանր է
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած Վոլոդյա Հարությունյանը երեկ տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր հարաբերական կայուն: Այդ մասին «Փաստինֆո»-ի  թղթակցին հայտնել է  հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
 
Վոլոդյա Հարությունյանին Ստեփանակերտում գտնվելու ընթացքում վիրահատվել են` թոքն ու երիկամը, իսկ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում  նա ողնաշարի ֆիքսացիայի վիրահատության կենթարկվի: 
 
Հիշեցնենք, որ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել է ՊԲ երկու զինծառայող՝  Կարեն Սամվելի Գրիգորյանը և  Վարդան Մարտիկի Մկրտչյանը: