Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված դրությունը չի ընթանում դեպի լավը չի ընթանում։
«Մենք տեսնում ենք, որ դրությունը փոխվում է ամեն օր, և, ցավոք, ավելանում է վարակավածների թիվը։ Էլ ավելի մեծ թիվ են ծանր դեպքերը», - նշել է Պուտինը ՌԴ-ում սանիտարա-էպիդեմիական խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ։
Ըստ նրա՝ երկրի իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ նույնիսկ ամենաբարդ և յուրահատուկ սցենարները զարգանում են կորոնավիրուսի շուրջ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ երկրին հաջողվում է համավարակի դեմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ «Չնայած նրան, որ իրավիճակը դեպի լավը չի գնում, մեզ հաջողվում է կանխելուն ուղղված քայլեր անել։ Մեզ պետք է լավ, պրոֆեսիոնալ կանխատեսում», - ասաց Պուտինը՝ կառավարությունից պահանջելով իրավիճակի վերաբերյալ կանխատեսում։
Հիշեցնենք, որ մինչ օրս ՌԴ-ում գրանցվել է վարակման 18328 դեպք, որից 1470-ը ապաքինվել են, իսկ 148-ը մահացել։