Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր միջոցառումները շարունակվում են՝ սահմանային հսկողությունից սկսած, սիմպտոմներ ունենալու կասկածով քաղաքացիներին ներսում վերահսկելով վերջացրած՝ Yerkir.am- ի տեղեկացմամբ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով կոնավիրուսի տարածման պատկերին հանրապետությունում։
Նա տեղեկացրեց, որ այս պահին ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում ապրում են Ծաղկածորում։
«Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ որևէ մեկը չունի, այդ թվում՝ հաստատված պացիենտը»,-ասաց նախարարը։
Հետազոտել են նաև նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդությունը։
«Մեր սեփական փորձով ևս տեսնում ենք, որ հիվանդությունը շատ վարակիչ չէ․ նույնիսկ համատեղ ապրող մարդկանց մոտ հնարավոր է, որ չհանդիպի»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Մինչ օրս կատարվել է 162 նմուշառում․ «Ամեն օր կատարվում են նմուշառումներ և նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում, իհարկե, կհայտնենք։ Ամեն ինչ վերահսկելի է և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ «Գոլդեն փելեիսում» ապրողները ապահովված են կենսական և ոչ միայն կենսական ամեն ինչով՝ գրքեր, ինտերնետ, հեռուստատեսություն։ Նրանք մեկուսացած են մնալու մինչև մարտի 14-ը․ «Հույս ունենք, որևէ մեկի մոտ չի հայտնաբերվի և բոլորը կվերադառնան տուն»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսեց հայ-վրացական սահմանին մնացած բեռնատար ավտոմեքենաների մասին։
«Պետք է այդ ախտահանումն իրականացվի, որ շարժվեն դեպի Լարսի անցակետ։ Վրացական կողմը աշխատանք է տանում՝ 2 անցակետ է միաժամանակ սպասարկում։ Օրվա ընթացքում կմոտեցնեն, մինչև այսօրվա ավարտը այդ մեքենաների անցումը ապահովված կլինի»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր․ «Դրանց մի մասը, հավանական է՝ նկատի ունենալով, որ փակ է նաև մեր հարավային սահմանը և որոշակի արտադրանքի պահանջ կլինի նաև մեր ներքին շուկայում, որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը։ Մեր տեղեկություններով՝ դրանք մոտավորապես 20-30 մեքենա են, որոնք այսօր զննում կանցնեն և կշարժվեն դեպի Լարս»։
ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ձևավորվել է երկխոսություն հարևան Իրանի հետ, տարբեր մակարդակներով սկսվել են աշխատանքները, որպեսզի այդ երկրի հետ կարողանանք հակազդել համաճարակին։
Աշխարհում պատկերը ներկայացնելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուրը, առաջինն էր սկսել միջոցառումները և նոր դեպքերի գրանցման տեմպը կտրուկ անկում է ապրել․ «Նույնիսկ այն նահանգը, որում սահմանափակման միջոցառումներ էին իրականացրել, վերադառնում է իր բնականոն կյանքին»։
Սակայն, նրա խոսքով, աշխարհի այլ երկներում է իրավիճակը բարդանում՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում, նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում։ Վրաստանում և ՌԴ-ում իրավիճակը լավ է։
«Կարծում եմ, որ մենք էլ 2-3 շաբաթ հետո պետք է մեր սահմանափակող միջոցառումներին անդրադառնանք, այդ թվում՝ Չինաստանի հետ»,-ասաց Արսեն Թորոսյանը։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց ուսումնական հաստատություններում՝ երկուշոբթի օրվանից դասերը վերսկսելու հնարավորության մասին։
«Այս պահին հատուկ ցուցումներ չունենք դասերը չվերսկսելու համար։ Եթե այսպես շարունակվի և առաջիկա 1-2 օրը որևէ ցուցում չունենանք առողջապահության նախարարությունից, ապա երկուշաբթի օրվանից դասերը կսկսվեն»,-ասաց նախարարը։
Yerkir.am-ը ամենօրյա ռեժիմով ներկայացնում է կորոնավիրուսի տարածվածության պատկերն աշխարհում։
Մանրամասն՝ տեսանյութում․