|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով սահմանափակումներ են նախատեսված լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդների համար, դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
«Լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Առաջարկում ենք լրատվական կայքերի միջոցով իրականացվող` վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել նույն` վերը նշված ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասված է օրենքի նախագծում, որին կառավարությունը հավանություն տվեց:
Նույն ժամային սահմանումը տարածվում է նաև յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթերով և ռադիոյով իրականացվող` վիճակախաղերի գովազդների վրա: