Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Նամակում Միվոտակիստ մասնավորապես առաջարկում է վերանայել Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը և աջակցել միայն համապատասխան փախստականների քանակի. հայտնում է greekcitytimes.com կայքը։
Բացի այդ Հունաստանի վարչապետն ընգծել է այն հանգամանքը, որ Թուրքիան օգտագործում է ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու և սպառնալու համար։
Հույների նամակին անմիջապես արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ նամակն անվանելով բարոյազուրկ մտածողության արդյունք։
Թուրքական կողմը մեղադրեց հույներին փախստականների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մեջ, նշելով, որ իբր Թուրքիան ավելի շատ միջոցներ է ծախսում փախստականների վրա, քան ստանում է ԵՄ-ից։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյն առաջարկել է, որ Հունաստանն ինքը ընդունի փախստականներին, և այդ ժամանակ ԵՄ-ն նրանց կաջակցի, իսկ Թուրքիան, որպես հարևան պետություն, նյութական աջակցություն ցույց կտա։
Աքսոյը նաև նշել է, որ Թուրքիան 4 մլն փախստականի համար արդեն ծախսել է 40 մլրդ դոլար։