|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղրոդագրության մեջ. հայտնում է Yerkir.am-ը:
«Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով։
Մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ»,- նշված է հայտարարության մեջ։