Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:
Հանձնաժողովից Yerkir.am-ին հայտնում են, որ Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:
Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Արման Շակկալիևին խորհրդակցությունը Երևանում անցկացնելու առաջարկության համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել բոլոր խնդիրների լուծման լավագույն ուղիները:
Արման Շակկալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Այնուհետև, անցնելով օրակարգին, ԵՏՀ կոլեգիայի նախարարը զեկույցով է հանդես եկել ընթացիկ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների խնդիրների և հիմնական արդյունքների վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները, որոնք խորհրդակցությանը մասնակցում էին առցանց ձևաչափով, զեկույցներ են ներկայացրել թվային հարթակների, մտավոր սեփականության, մրցակցության համընդհանուր կանոնների խախտման և դրանց լուծումներին վերաբերող, այդ թվում՝ Covid 19 համավարակի ընթացքում ծագող արդի խնդիրների առնչությամբ:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր զեկույցում անդրադարձել է անբարեխիղճ մրցակցության կանխարգելման տեսանկյունից կաթնամթերքի մակնշման, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառման ժամանակ մրցակցության ապահովման խնդիրներին: