Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին Ղամշլիում` Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։
Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր:
1989-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։
1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի` Կարոտի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանիցմինչև Ֆիզուլի։
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։
2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Սակայն որոշ ժամանակ անց երկուսն էլ ազատ արձակվեցին:
Նշենք, որ Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Առ այսօր գործով այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում, գործն այսօր, փաստացի, փակուղում է: