Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում ներկայացնելով 9-րդ միջոցառումը։
Միջոցառման շառառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից մեկը․
1․ Երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ-ի մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա վերաբերում է բոլոր չաշխատող ծնողներին, միայնակ ծնողներին, այսինքն, անկախ կարգավիճակից։
2․ Եթե երեխայի ընտանիքը 2020 թ-ի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28,01-ից։
3․ Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ-ի մարտի 31-ի դրությամբ չի հնադիսացել ԱՁ, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ դադարեցված չի եղել։
Աջակցությունը տրամադրվում միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ։ Տրամադրվում է ծնողներից մեկի կողմից օնլայն ssa.am կայքին էլեկտրոնային ներկայացված դիմումի հիման վրա։
Այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են նախարարության կայքում։
Ընտանիքը կարող է շահառու լինել, եթե մինչև 18 տարեկան երեխաները կամ միակ երեխան կամ նրա ծնողները կամ միայնակ ծնողը մշտատապես բնակվում են Հայաստանում և մարտի 12-31-ը առնվազն մեկ ծնողը կամ երեխաները գտնվել են Հայաստանում։
Ընտանիքը չի կարող շահառու լինել, եթե ծնողը կամ ծնողները հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը ունեցել է գրանցված կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի չափը կամ մեկ ծնողի աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը։
Մանրամասն՝ տեսանյութում․