Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված ընտանիքների, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում:
«ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը:
Ի գիտություն այն ընտանիքների, ովքեր ս․թ․ օգոստոս ամսում արդեն իսկ ստացել են աջակցություն երեխաների համար, հավելյալ գրանցման կարիք չունեն, բացառությամբ նորածին երեխաների՝ ծնված ս․թ․ հուլիսի 1-ից հետո:
‼️Գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 29-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00, ԿԽՄԿ գրասենյակում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:
Հասցե՝ Ս. Դավիթ 69:
Երեխաների ծնողներից մեկը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող գործող բանկային հաշվեհամարով:
Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից տեղում:
Հավելյալ տեղեկության համար զանգահարել 097-26-11-13 թեժ գծին:
Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել տրամադրված տեղեկատվությունը և բացառել այն ընտանիքներին, որոնց ներկայիս բնակության վայրը Լեռնային Ղարաբաղից դուրս է»,- ասված է հայտարարության մեջ: