Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` ՍԴ որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, որովհետև, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ, ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամկետ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ պետք չէ շտապել:
«Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի` մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը: Իսկ ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ` քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել:
Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, երիտասարդներին, միջին տարիքի մարդկանց, տարեցներին, բոլոր այն մասնագետներին, ովքեր օժանդակել են իրենց այս օրենքի հետ կապված բոլոր գործընթացներում: