Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ջրի սակագինը նվազեցնել 8 դրամով:
Այսինքն` ներկայումս գործող` 1 խմ ջրի համար սահմանված 174.059 դրամ սակագինը, ըստ «Երևան Ջուր» ընկերության առաջարկի, պետք է դառնա 166.044 դրամ` 1 խմ-ի համար: Սակայն հանձնաժողովը մտադիր է այլ` ավելի ցածր սակագին սահմանել:
Այս հարցի առնչությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված որոշման նախագծից տեղեկանում ենք, որ հանձնաժողովն առաջարկում է սահմանել`
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 120.598 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 144.718 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.932 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11.918 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 11.350 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.620 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 14.188 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 17.026 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 28.854 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 34.625 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հիշեցնենք, որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2006 թվականի մայիսին «Երևան Ջուր» ընկերությանը տրված լիցենզիայի, ինչպես նաեւ` «Երևան Ջուր» ընկերությունը 10 տարով ֆրանսիական Veolia Woter ընկերությանը վարձակալության հանձնելու պայմանագրի, սահմանված էր, որ 2012 թ. Երևանում 1 խմ ջուրը պետք է արժենար ընդամենը 99 դրամ, իսկ վարձակալության վերջին տարում` 2015 թ.` իջներ մինչև 75 դրամի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Երեւան Ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները փոփոխելու համար նախատեսված նիստը, ըստ օրակարգի, կգումարվի հունիսի 21-ին: