|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հունիսի 1-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կմեկնարկի Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի առաջին անգամ: Այդ մասին Yerkir.am-ին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից հինգ և սիրողական 11 ակումբներ։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ֆուտզալային մրցաշրջանի վերսկմանն ու գավաթի խաղարկության մեկնարկին ընդառաջ ախտահանվել են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճն ու հանդերձարանները: Ֆուտզալի սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները թեստավորվել են: Սիրողական թիմերի խաղացողների մասին տեղեկություն չի հայտնվում: