Փոխարժեքներ
02 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 17-ին աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: Երևանի ուղեմասի և գծային-կայարանային միավորման, Ուղևորափոխադրումների տնօրինության աշխատակիցների ուժերով հավաքվել է մերձկայարանային տարածքում քաղաքացիների, շուկայի և ավտոկայանի հաճախորդների թողած աղբը, տեղադրվել են մաքրությունը պահպանելու և կարգապահությանը հետևելու կոչերով ցուցանակներ. Yerkir.am-ը տեղեկանում է ՀԿԵ ֆեյսբուքյան էջից։
Նշվում է՝ քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ խնդիր է Հարավկովկասյան երկաթուղու համար: Ամեն տարի ընկերությունը տոննաներով կենցաղային աղբ է հեռացնում Երասխից մինչև Զոդ և Երևանից մինչև Այրում ընկած հատվածներում:
Երկաթուղու մոտ կուտակված շինարարական և կենցաղային աղբը ոչ միայն խոչընդոտում է անվտանգ աշխատանքին, այլև նեգատիվ տպավորություններ է ստեղծում երկաթուղային տրանսպորտով ճամփորդող մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի մոտ:
ՀԿԵ-ն կոչ է անում աղբ նետել միայն դրա համար հատուկ նախատեսված վայրերում, այլ ոչ թե երկաթուղային գծերի կամ ինժեներատեխնիկական կառույցների մոտ: