Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջեւ տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Կառավարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների եւ դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի եւ կամուրջի միջեւ գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝ կից։