Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2020թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշումը, ինչպես նաև Իտալիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ վերոնշյալ ժամանակահատվածում Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները սահմանափակվելու են հեռախոսային☎️ (06 3296638) կամ օնլայն????([email protected] , [email protected]) հաղորդակցությամբ:
Այդ ընթացքում բացառապես կորոնավիրուսին վերաբերող հարցերի դեպքում շարունակելու է գործել շուրջօրյա թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝
+393775226710,
+393898296324,
+393423382875,
+39344245143
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, COVID-19 վարակի տարածման դեմ պայքարի և հարակից հարցերի հետ կապված լրահոսին կարող եք հետևել Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն հարթակի միջոցով»:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Միևնույն ժամանակ Իտալիայում վերջին տվյալներով՝ 27.980 կորոնավիրուսակիր կա, որոնցից 2.749-ը ապաքինման, իսկ 2.158-ը մահվան դեպքեր են: