Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտատարարություն է տարածել վերջին օրերին ընկերության անունից բազմաթիվ քաղաքացիների հաղորդագրություններ ուղարկելու վերաբերյալ, որոնց համաձայն՝ վերջիններս շահել են բջջային հեռախոսներ. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Վերջին օրերին «Հայփոստին» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ:
Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նման ակցիա չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»։