կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 19:45
Արցախ

Արցախում կայացել է սկաուտական երդման արարողություն

Արցախում կայացել է սկաուտական երդման արարողություն

Մարտի 8-ը ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի համար նշանավորվեց նրանով, որ Ստեփանակերտում Բեկորի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ երդման արարողություն. Արցախի սկաուտների երկրորդ խումբը պատվով հանձնեց նորագրի քննությունը եւ նվիրական խոստումով դարձավ երդվյալ սկաուտ:

Երդման արարողությանը ներկա էին ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետ Վրեժ Ասմարյանը, Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ՀՅԴ անդամներ, սկաուտների ծնողներ, հյուրեր:

Վրեժ Ասմարյանի խոսքով՝ արցախցի երիտասարդները ոգևորված են սկաուտական գաղափարներով: Մասնաճյուղը լծված է իր հիմնական նպատակին՝ կարգապահ, կազմակերպված երիտասարդների պատրաստմանը:

Ըստ ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետի, նախատեսում էին Արցախում մի շարք միջոցառումներ իրագործել, որոնք ժամանակավորապես հետաձգվել են՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի ու Արցախում կայանալիք ընտրությունների հետ, այժմ ներքին կազմակերպական աշխատանքներ են ընթանում:

«Շատ անելիքներ ունենք, հատկապես շրջաններում խմբերի ստեղծման աշխատանքների հետ կապված: Մեր հիմնական ծրագրերը կիրագործենք ամռան ընթացքում»,- ավելացրել է Վրեժ Ասմարյանը: