կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 10:24
Քաղաքական

Հերթական առերեւույթ խախտումը. Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը. Ռուբեն Մելիքյան

Հերթական առերեւույթ խախտումը. Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը. Ռուբեն Մելիքյան

«Ոչ»-ի քարոզաչական կողմի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» Ռուբեն Մելիքյանը Facebook-ում առերեւույթ խախտման վերաբերյալ գրառում է արել. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հերթական առերեւույթ խախտումը

Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որեւէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտում է։

Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։