կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-07 12:48
Քաղաքական

ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները արժանացել են դրամական խրախուսանքի

ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները արժանացել են դրամական խրախուսանքի

Մարտի 7-ին՝ Կանանց միջազգային տոնին ընդառաջ, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Լուրը հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կգտնվեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները և, կշարունակեն պատասխանատվության ու հոգատարության անհրաժեշտ չափաբաժին ներարկելով բանակային ծանր ու դժվարին առօրյայում, նպաստել հանրապետության զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացմանը:

Միջոցառման ավարտին ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները բանակի հրամանատարության կողմից արժանացել են դրամական խրախուսանքի, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից ստացել ծաղիկներ: