կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 14:31
Աշխարհ

Կորոնավիրուսը «հասավ» Վատիկան. հայտնաբերվել է առաջին դեպքը

Կորոնավիրուսը «հասավ» Վատիկան. հայտնաբերվել է առաջին դեպքը

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվելպապական քաղաք-պետություն համարվող Վատիկանում. այս մասին գրել է Reuters-ը՝ Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Այսօր ընդհատվել է Վատիկանի առողջապահության և հիգիենայի տնօրենության ամբուլատորիայի աշխատանքն այն բանից հետո, երբ դրա հարկաբաժինները սանիտարական մշակման են ենթարկվել կորոնավիրուսով վարակվածներից մեկի վարակման հայտնաբերումից հետո»,- մասնավորապես նշել է նա:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 6-ի ժամը 10.23-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 98.385 դեպք, որից 3383-ը՝ մահվան, և 55.423-ը՝ առողջացման:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: