|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սիրիական Իդլիբ նահանգում զինված ծայրահեղական խմբավորումների գրոհայինների գնդակոծության հետևանքով սիրիացի երկու զինվորական է զոհվել, ևս մեկը` վիրավորվել: Այդ մասին հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը. հայտնում է Интерфакс-ը:
Նրա խոսքով` չնայած հրադադարին, անօրինական զինված միավորումները շարունակում են խախտել այն: Նրանք կրակ են բացել սիրիական Համա նահանգի Էր Ռասիֆ և Մասասնա բնակավայրերում, ինչպես նաև Հալեպի մի շարք շրջաններում: