կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 22:52
Քաղաքական

ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Փաշինյան

ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Փաշինյան

Այսօր քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով առաջիկայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթաժողովի մասին, նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը։

«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը առաջարկեց ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։