|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Հաղորդվում է, որ հայ գործընկերոջը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության պատվիրակության հետ միասին, ճանապարհել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում:
ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի հետ: