Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
24News-ը գրում է.
Արցախի շուրջ խորհրդարանի հրատապ նիստը, որը գումարվել էր ընդդիմության պահանջով և իշխող մեծամասնության որոշմամբ անցավ փակ ձևաչափով, չի անցել առանց սկանդալների։
Ինչպես 24News-ին հայտնեցին մեր աղբյուրները, անգամ փակ խորհրդարանական նիստին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է հայտարարել, որ Արցախը որևիցե ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես պահանջել են ընդդիմադիր պատգամավորները։
«Ընդհանրապես, նրա խոսքն իր նախկին հայտարարությունների խտացումն էր, որը, բնականաբար, ընդդիմության շրջանում որակվեց իբրև խայտառակություն։ Մի քիչ ավելի բովանդակալից էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը», - նշել է մեր աղբյուրը։