Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«SOS Սևան» նախաձեռնության մի խումբ անդամներ և Սևանա լճի հարակից տարածքների մի քանի բնակիչներ այսօր հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի առջեւ` պատգամավորներին կոչ անելով դեմ քվեարկել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նշենք, որ, ըստ օրենքի, նախատեսվում է 5 տարի շարունակ Սևանա լճից տարեկան 70 խմ ջուր բաց թողնել` Արարատյան դաշտը ոռոգելու համար: «Պաշտոնյաների ագահությունը, ահա, թե ինչն է կործանում Սևանը» գրությամբ պաստառներ պարզած ակտիվիստները նշեցին, որ պայքարի բոլոր հնարավոր քաղաքակիրթ եղանակները սպառել են` նամակներ են ուղղել կառավարություն, ԱԺ, երկրի ղեկավարին, բայց` ապարդյուն:
«Նախագծի ընդունումն արվում է նրա համար, որ Սևանի ափին գտնվող որոշակի պաշտոնյաների և օլիգարխների օբյեկտներ ջրի մակարդակի բարձրացումից հետո չտուժեն»,- կարծիք հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը: Ըստ նրա` հավելյալ ջուր վերցնելուց հետո ջրի որակի կորուստ կունենանք, ճահճացման վտանգ կառաջանա:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: