կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 22:52
Քաղաքական

Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը՝ փետրվարի 25-ին

Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը՝ փետրվարի 25-ին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով  դատական առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին։ Քրեկան գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին:

Այս մասին՝ Yerkir.am-ը տեղեկանում է Datalex տեղեկատվական համակարգը։

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու քրեական գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։