|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ շարունակելու համար Իդլիբում կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին լրագրողներին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Այսօր մենք բանակցություններ կվարենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ (Իդլիբի) խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, ապա կկատարվեն անհրաժեշտ քայլեր»,- հայտարարել է Չավուշօղլուն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի կատարել Իդլիբի խնդրի լուծմանն ուղղված մի քանի առանցքային պարտավորություններ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր երկիրը Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները կատարել է: